«Հանրապետություն» կուսակցությունը ծրագրում է արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ միասին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով հենց Արամ Սարգսյանն է նախաձեռնել բանակցությունները «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Եվ երեկվանից այս երկու կուսակցությունների ղեկավարներն ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ են: Ընդ որում, մեր տեղեկություններով առաջին եռյակի շուրջ նույնիսկ արդեն հստակություն է առկա եւ որոշվել է, որ այն պետք է գլխավորի Խաչատուր Քոքոբելյանը, իսկ Արամ Սարգսյանը կլինի երկրորդը, նրան էլ կհաջորդի Արտակ Զեյնալյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։