Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովն ակումբում գոլի հեղինակ է դարձել:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Ենիսեյ»-ն արտագնա խաղում մրցեց «Անժի»-ի հետ: Հադիպումն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ տանտերերի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվողը «Ենիսեյ»-ի մեկնարկային կազմում էր, դարձավ գոլի հեղինակ և փոխարինվեց 75-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ենիսեյ»-ը մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է: