Որքան գումար կհատկացվի արդարադատության նախարարությանն ու ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 միլիոն  դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով:

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 234 մլն 224 հազար 800  դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 10 մլն 24 հազար 500  դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224 միլիոն 200 հազար 300 դրամ:




Լրահոս