Բոլոր պետական պաշտոնյաները կառաջադրվեն. կառավարությունում պարապուրդ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում վարկանիշային ընտրակարգով առաջադրվում են գրեթե բոլոր պետական պաշտոնյաները` նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզպետներ: Եվ սա նշանակում է, որ առաջիկայում քարոզչական աշխատանքին լծվելու համար այդ պաշտոնյաները պետք է արձակուրդի գնան: Արդյունքում ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ եւս կրկին կանգ է առնելու հիմնական գերատեսչությունների աշխատանքը:

Արդեն ընտրություններից հետո մի որոշ ժամանակ էլ կպահանջվի ԱԺ-ն կազմավորելու, վերադասավորումներ անելու համար եւ, ըստ էության, իշխանությունների աշխատանքը հիմնովին կսկսվի միայն տարեսկզբից: Նկատենք, որ սա վերաբերում է ոչ միայն ՔՊ-ական պաշտոնյաներին, այլեւ կառավարության մաս կազմող «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը եւ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը եւս լինելու են պատգամավորի թեկնածու:




Լրահոս