Հայտնի է կառավարության արտահերթ նիստի օրակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` 15:00-ին, տեղի է ունենալու կառավարության արտահերթ նիստ: Մինչ այժմ հայտնի է տեղեկություն միայն օրակարգային մեկ հարցի վերաբերյալ: Մասնավորապես,  հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթը:

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 21-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որում ընդգրկված օրակարգային հարցերից մեկն էլ բյուջեի նախագծին հավանություն տալու մասին հարցն է: Եվ այսօր կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը հաստատվում է հենց այդ հեռանկարով: Սակայն չի բացառվում, որ մինչ 15:00, կառավարության օրակարգում այլ հարցեր եւս ներառվեն:




Լրահոս