Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպեց նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ:
Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվեցին նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը:
Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումները ներկայացրին դատարանի նախագահի ընտրության առնչությամբ:
Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպեց քվեարկություն՝Հանրապետության նախագահինՍնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար:
Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ ընտրվեց Գարիկ Ավագյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲԴԽ գործունեությունը լուրջ դժգոհություն է հարուցել դատական համակարգում: Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե հիմնական դժգոհության առիթը ԲԴԽ անդամների փակ քվեարկության եւ կայացված որոշումների չպատճառաբանված լինելն է: Մենք գրել էինք նաև, որ այսօր դատական համակարգում թեժ է լինելու և ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ. հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Վերոնշյալ թեկնածուների մասով դատավորներից շատերն առարկություն ունեն, եւ ամեն կերպ փորձելու են խոչընդոտել նրանց ընտրությանը: