ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
Գեղարքունիքի մարզում (բացի Վարդենիս քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: