Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքը վարկանիշային ընտրակարգով առաջադրել է 9 թեկնածու: Նրանցից Հայկ Սարգսյանը, ով Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալն է, այսօր սկսեց իր քարոզարշավը և այցելեց Սևանի տարածաշրջանի համայնքներ: Քարոզարշավի առաջին օրը նա հասցրեց լինել Գագարին, Զովաբեր, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Լճաշեն, Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում, հանդիպեց բնակիչների հետ` իր խոսքն ուղղեց և լսեց նրանց խոսքերը:
Փոքր համայնքների բնակիչները մշտապես բարձրաձայնում են անտեսված լինելու մասին: Այսօր ևս պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի հետ հանդիպմանը նրանք հույս հայտնեցին, որ ընտրություններից հետո իրենց չեն մոռանա: Հայկ Սարգսյանն էլ հայտարարեց, թե ցանկացած հարցով կարող են իրեն դիմել և խոստացավ, որ պատգամավոր ընտրվելու դեպքում տարվա մեջ առնվազն մեկ անգամ կլինի նշված համայնքներում:
«Իմ քայլը» դաշինքի կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրված Հայկ Սարգսյանն իր քարոզարշավը կշարունակի վաղը: Պատգամավորի թեկնածուն ծրագրում է լինել բոլոր քաղաքներում և համայնքներում:
Մանրամասները` տեսանյութում