Ինչպես հայտնի է` այսօր` ժամը 06:33-ին, հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վահանուշ Հակոբյանի եւ 59-ամյա Անուշ Բալասանյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հ.-ին եւ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը շտապել է դեպքի վայր: Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:
Նշենք, որ Ստեփանավանը Պապիկյանի ծննդավայրն է: