Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Իրաքը կպաշտպանի իր սահմանները. Աբդել Մահդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս գալուց հետո պաշտպանեն պետական սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ադիլ Աբդել Մահդին:

«Իրաքը բարեկամական հարաբերություններ ունի հարևան պետությունների, այդ թվում և Սիրիայի հետ: Մենք կձեռնարկենք բոլոր քայլերը՝ դիմագրավելու ցանկացած սպառնալիքի, որը կարող է ծագել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, քանի որ այդ որոշումն ուղղակիորեն կանդրադառնա Իրաքի վրա»,- ասել է վարչապետը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը հաջողությամբ ավարտված է, ուստի իրենք հեռանում են Սիրիայից:




Լրահոս