Որքան ունեցվածք ունեն ՀՀԿ-ն լքած գործիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը դեռևս հունվարի 8-ին դիմում են ներկայացրել ՀՀԿ ից դուրս գալու մասին: Եվ նրանք Արման Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի հետ միասին հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն:

Հավելենք, որ Արման Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանն անկուսակցական են եւ պարզապես հանդիսացել են ՀՀԿ խմբակցության անդամ: Սակայն հետաքրքիր է, որ Սամվել Ֆարմանյանն անգամ Գործադիր մարմնի անդամ է, սակայն այս պահին որոշեց լքել հարազատ կուսակցությունը:

Հավելենք, որ Արման Սաղաթելյանի դրամական միջոցները կազմում են 18,000,000 դրամ, 151,300 եվրո և 28,000 դոլար։ Միհրան Հակոբյանի դրամական միջոցները կազմում են 6,800,000 դրամ, 31,000 եվրո, 4,840,000 դրամ։ Սամվել Ֆարմանյանի դրամական միջոցները կազմում են 14,000,000 դրամ և 2,500 դոլար։ Իսկ Կարեն Բեքարյանի դրամական միջոցները կազմում են 18,700,000 դրամ։




Լրահոս