Յուրաքանչյուր զինծառայող մեկ տարվա ընթացքում ստանալու է 6 հատ կիսավարտիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված ուժերի զինծառայողներին տրամադրվող ներքնաշորերը և համազգեստը որակական փոփոխության են ենթարկվել: Զինված ուժերի կենտրոնական իրային բազայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Զինված ուժերի կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը:

«Կիսավարտիքները ավելի բարձրորակ են դարձել: Քանի որ բամբակյա են, նախատեսված չեն մեկանգամյա օգտագործման համար: Մեկ տարվա համար զինվորին կհատկացվի 6 հատ կիսավարտիք: Ստացվում է երկու տարվա համար 12 հատ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` փոփոխություն է կատարվել նաև համազգեստի կտորում:

«Կտորի որակը բարձր է, ներկի կայունության որակը նույնպես: Գունային քողարկման փոփոխություն դեռ չի լինելու։ Այդ համազգեստները կարվում են Հայաստանում»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ նոր տեսակի ճտքավոր կոշիկներն այս զորակոչին դեռ չի բաժանվել, որովհետև մատակարարները չեն հասցրել կարել:

«Կարծում եմ՝ ամառային զորակոչին արդեն նոր ճտքավոր կոշիկները կհատկացվեն»,- եզրափակեց Մարտիրոսյանը:




Լրահոս