Վերանշանակվելու առաջարկ Զեյնալյանն անհատապես ստացել է վարչապետից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, չնայած «Հանրապետությունը» կոալիցիայի անդամ չէ, ավելին՝ Աժ ընտրություններում «Մենք» դաշինքի կազմում ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ինքը վարչապետից ստացել է անհատապես եւ անհատապես էլ ընդունել է:

««Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես եւ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն: Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո»,- ասել է նա: Հարցին՝ դուք անհատապե՞ս եք կիսում պատասխանատվությունը, թե՞ կուսակցության հետ, Զեյնալյանը հավելել է. «Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաեւ կիսում է պատասխանատվությունն ինձ հետ եւ կառավարության հետ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս