ՖՈՏՈ. Ասում են` այս դերբին չի ճանաչում ոչ մի սահմաններ. Basque Derby-ին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հյուսիսում է գտնվում Բասկերի երկիրը կամ ինչպես իրենք են անվանում` Էուսկադին:

Էուսկադին ունի 4 նահանգ,որոնցից երկուսը `Բիսկայան և Գիպուսկոան խորը ատելանք են տածում միմյանց նկատմամբ:

Այս երկու նահանգների վարչակենտրոններն են համապատասխանաբար Բիլբաոն և Սան Սեբաստյանը,որոնց հավերժական թվացող թշնամությունը սկսվել է 1909 թվականից և հասնելով մինչև մեր օրեր ոչ միայն չի նվազում այլ կարծես նոր թափ է հավաքում:

Վերը նշված թվակնին Բիլբաոյի «Ատլետիկը» բասկյան մյուս թիմին `«Ունիոն Սիկլիստային» (այժմյան «Ռեալ Սոսիեդադ»)առաջարկել էր, ոչ պաշտոնական ազգային մրցաշարում միավորվել և մեկ թիմի ներքո հանդես գալ: Սան Սեբաստյանցիները առանց նրանց տեղյակ պահելու մրցաշարին մասնակցել սկսեցին իրենց առանձին թիմով, որն էլ Բիլբաոն համարեց դավաճանություն և այդտեղից սկիզբ առավ բասկյան թշնամությունը:

Արդեն 110 տարի է անցել այդ դեպքից,սակայն Բասկերի երկիրը ներկայացնող երկու հզոր ֆուտբոլային ակումբները թշնմանք են շնչում և արտաշնչում միմյանց նկատմամբ,իսկ նրանց միջև դիմակայությունները վերածվում են իսկական ճակատամարտի:

Այսօր այդ օրերից մեկն է` «Անոետա» մարզադաշտում խաղադաշտ դուրս կգան տեղի «Ռեալ Սոսիեդադը» և Բիսկայայի «Ատլետիկ Բիլբաոն»:

Մինչ Բասկյան ամենախոշոր դերբիին հաշված ժամեր են մնում ArmԼur.am-ը առաջարկում է ծանոթանալ այսօրվա խաղի մասին ամենահետաքրքիր տեղեկություններին:

Վիճակագրություն.

Էուսկադիի ամենաանվանի թիմերը միմյանց դեմ անցկացրել են 143 հանդիպում,որոնցից 48-ում հաղթել են Սան Սեբաստյանցիները,58-ում «Բիլբաոն», ևս 37 հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

Այս դիմակայությունների ընթացքում արդյունավետությամբ առջևում է «Բիլբաոն» խփած 235 գոլով: Սան Սեբաստյանցիները աչքի են ընկել 194 անգամ:

Վերջին անգամ թիմերը իրար դեմ հանդիպել են 2018 թվականի հոկտեմբերի 5-ին,որտեղ «Սոսիեդադը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթանակ է տոնել:

Առաջին խաղը միմյանց դեմ անցկացրել են 1909 թվականին Իսպանիայի գավաթի խաղարոկությունում, որտեղ հաղթել է «Սիկլիստան» 4-2 հաշվով:

Միմյանց միջև ամենախոշոր հաղթանակը տոնել է «Ատլետիկը»`1935 թվականի մարտի 2-ին 7-0 հաշվով:

Ամենարդյունավետ խաղում նույնպես ուժեղ են գտնվել «Բիլբաոյի» ֆուտբոլաիտները`7-1(1951,մարտի 4)

«Սոսիեդադը» ամենախոշոր հաշվով հաղթանակը մրցակցի նկատմամբ տարել է 1976 թվականի դեկտեմբերի 5-ին:

Ամենարդյունավետ ոչ ոքին միմյանց միջև 3-3 հաշիվն է,որը վերջին անգամ գրանցվել է 2006 թվականի հունվարի 22-ին:

Բասկյան դերբիների լավագույն ռմբարկուն «Ատլետիկ Բիլբաոյի» լեգենդար հարձակվող Տելմո Զառան է ով հեղինակել է 14 գոլ:

«Սոսիեդադից» «Բիլբաոյին» ամենաշատը տխրեցրել է Խեսուս Մարիա Սատրուստեգին խփելով 13 գնդակ:

Վերջին 5 խաղերում «Սոսիեդադը» չի պարտվում`4 ոչ ոքի, 1 հաղթանակ:

«Բիլաբոն» վերջին 5 խաղերից հաղթել է 3-ում,պարտվել է 1-ում, և գրանցել 1 ոչ ոքի:

Վերջին 5 խաղերում միմյանց դեմ թիմերից ոչ մեկը չունի առավելություն`2-ական հաղթանակ և 1 ոչ ոքի:

Այս պահին «Ռեալ Սոսիեդադը» վաստակած 27 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում,իսկ ատլետները ունեն 1 միավոր պակաս և 10-ից 11-րդտեղերն է բաժանում «Էյբարի» հետ:

Հավանական մեկնարկային կազմեր, կորուստներ.

«Ռեալ Սոսիեսադ»`Ռուլի, Էրնանդես, Նավաս, Լյորենտե, Սալդուա, Մորենո, Իլյարա, Սուրուտուսա, Օյարսաբալ, Յանուզայ, Վիլյան Ժոզե:

Խաղը բաց կթողնեն Չոնչան, Էսպինոզան, Ջոնը, Մարկելանզը, Մորենոն, Մոյան, Պեդրոն և Ռոդրգեսը (Վնասվածքներ):

«Ատլետիկ Բիլբաո»` Էրերին, Կապա, Յերայ, Մարտինես, Բերչիչե, Գարսիա, Բենյատ Սուսաետա, Կորդոբա, Մունիային, Ուիլյամս:

Խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի Օսկար դե Մարկոաը, իսկ վնասվածքների պատճառով Ռամիրոն, Ռիկոն, Ադուրիսը և Լեկյեն:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Մատեո Լաոսը:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին:

Ասում են այս դերբին չի ճանաչում ոչ մի սահմաններ`պատերազմ, արյուն. սա է հաղթանակի գինը, սա է Բասկյան դերբին…




Լրահոս