Փետրվարի 5-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին ժ․ 12։30-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լուսաբանելու համար հրավիրվում են ԱԳՆ 2019թ. հավատարմագրում անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ օպերատորները, լուսանկարիչներն ու լրագրողները։

Ճեպազրույցին կարող են մասնակցել բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտ ունեցող ԶԼՄ ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ մասնակցության համար նախապես գրանցում անհրաժեշտ չէ։

***

Փետրվարի  5-ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

 ԹԵՄԱ՝  նոր ձևավորված ՀՀ կառավարությունը. քաղաքական օրակարգը. սպասվող ներքաղաքական զարգացումները:

***

Փետրվարի 6-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամուրջը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ:

Ասուլիսի թեման` «2018 թ.-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ստորաբաժանումների և կառավարման մարմինների համատեղ նախապատրաստության արդյունքները և 2019-ի խնդիրները»։

***

Փետրվարի 5-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝   «Համաներման արժանացած (նոյեմբերի 6. 2018թ) , առողջական մի շարք խնդիրներ ունեցող Արթուր Հովհաննիսյանն անօրինական կերպով պահվում է կալանավայրում՝ առանց որևէ բուժօգնության։  Հարազատներն ու բժիշկն ահազանգում են նրա կայնքին ամեն րոպե վտանգ սպառնալու և մինչև օրս նրան ազատ չարձակելու մասին»։
Թեմայի վերաբերյալ.
Դատապարտյալը և նրա հարազատները մի քանի անգամ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով միջամտել և թույլ տալ Հովհաննիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Որևէ գործողություն և միջամտություն չեն տեսել։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ևս ստացել է Հովհաննիսյանի հարազատների դիմումը, սակայն դեռ չի այցելել դատապարտյալին։
Բանախոսներն են՝
Արա Հովհաննիսյան –   Արթուր Հովհաննիսյանի եղբայրը
Սուսաննա Ղահրամանյան  Արթուր Հովհաննիսյանի  քույրը
Արման Թամրազյան – դատապաշտպան
Արմինե Ֆանյան -դատապաշտպան
Մարինա Խաչատրյան – բժիշկ, քաղաքական գործիչ
***
Փետրվարի 5-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ տաքսու վարորդների մասնակցությամբ։
Թեման՝   «Տաքսու վարորդները պահանջում են քաղաքապետ՝ Հայկ Մարությանի հրաժարականը. ինչո՞ւ և ի՞նչ պահանջներով»։
Բանախոսները կանդրադառնան  նաև հունվարի 23-ին քաղաքապետարանի մոտ տաքսու վարորդների կողմից անցկացված բողոքի ակցիայի արդյունքներին և կներկայացնեն իրենց հետագա անելիքները։
***
Փետրվարի 5-ին ժամը 14.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա կապակցությամբ
Թեման՝   «Համացանցի վտանգները և ինչ անել այն անվտանգ դարձնելու համար, ոլորտի հրատապ խնդիրները և իրականացվող կրթական ծրագրերը»։ .
Բանախոսներն են
Հայկազ Բաղյան, –  STEM ծրագրերի կենտրոնի ղեկավար
Նարինե Խաչատրյան –  «Ապահով համացանց» ծրագրի համակարգող
***

 




Լրահոս