Դատավորները նկատողություն են ստացել. որոշումը վերջնական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որտեղ Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, հրապարակեց դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները:

Խորհուրդը բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արա Կուբանյանին հայտարարվեց խիստ նկատողություն, իսկ Ռուբեն Ափինյանին՝ նկատողություն: Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:

Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննության էր առել 2019 թվականի հունվարի 24-ի նիստում:

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս