«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Սուլշերը անդրադարձել է «ՊՍԺ»֊ից կրած պարտությանը (0-2)։ Նորվեգացին զրոյական չի գնահատել իր թիմի շանսերը եւ նշել է, որ «Յունայթեդը» ավելի բարդ իրավիճակներից էլ է դուրս եկել՝ «Մենք կգնանք Փարիզ եւ կխաղանք մեր խաղը, որը այսօրվանից ավելի լավը կլինի, մենք այս փուլը հաղթահարելու համար ամեն ինչ կանենք, չէ՞ որ լեռները ստեղծված են հաղթահարելու համար»։
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» Սուլշերի գլխավորությամբ կրեցին առաջին պարտությունը։