ՊՆ-ի գույքը տվեցին Առողջապահության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ-ին ամրացված երեք գույքը, որոնց ընդհանուր սկզբնական արժեքը 32.985.000,00 դրամ է, կառավարության նիստում որոշում կայացվեց օգտագործման իրավունքով փոխանցել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Նախագծից տեղեկանում ենք, որ խոսքը վերաբերում է ավտոմատ հիստոլոգիական պրեպարատների ներկման համա, Պարաֆինային բլոկների սառեցման համար սառեցնող պլատֆորմ ԵՍ 350 և Ավտոմատ դանակների սրման համար նախատեսված գույքերին: Նախագծում նշված է, որ որոշման նպատակը տվյալ ՊՈԱԿ-ի գործունեությունը առավել արդյունավետ կազմակերպելն է:




Լրահոս