ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ազգային ժողովում Կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին։
Փաշինյանի N 1049-Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Կառավարության ներկայացուցիչ՝ Ազգային ժողովում երկու օրենսդրական նախագծերի քննարկման ժամանակ։
Մասնավորապես, Արտյոմ Սմբատյանը Կառավարությունը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումների ընթացքում։
Որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։
Սոնա Գրիգորյան




























