«Սասնա ծռեր»-ի գործը քննող դատավորը սանկցիա կիրառեց Շենգավիթի բաժնի նախկին պետի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 6-ին, «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը  դատական սանկցիա կիրառեց գործով ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանի. Գագիկ Եղիազարյանի և գործով տուժող, ոստիկանության Շենգավիթի բաժնի նախկին պետ Արամ Հովհաննիսյանի նկատմամբ։

Նախորդ նիստին տուժող Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ  նիստերի դահլիճում եւ ապակիներից այն կողմ գտնվող՝ կողմերի համար նախատեսված հատվածում: Դատավոր Մակյանն ասաց, որ նախորդ նիստին Հովհաննիսյանն ու խմբի անդամները խախտել են նիստի կարգը, ուստի նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա նախազգուշացման եղանակով:

Նախորդ նիստին միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Արամ Հովհաննիսյանի եւ «Սասնա ծռեր» խմբի համակիրների միջեւ, ինչից հետո դատարանը դատավարությունը դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացրեց:




Լրահոս