ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ մենք պիտի ոստիկանի վերածվենք». ռեստորանատերերը դժգոհ են ծխելու դեմ պայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային վայրերում ծխի կանխարգելման մասին օրենքի նախագծի շուրջ դժգոհություններն ու քննադատությունները չեն դադարում: Հայաստանի ռեստորատորների ասոցիացիայի նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանի խոսքերով, եթե նախագիծն այս տեսքով օրենք դառնա, ապա ռեստորանային բիզնեսն ու զբոսաշրջությունը կտուժեն:

Ըստ մասնագետի` այս օրենսդրական նախաձեռնության մեջ երկու տիպի վտանգներ կան. առաջին տիպի վտանգը դա ֆինանսական է, որովհետեւ ռեստորանային ոլորտում տարեկան վաճառվում է մոտ 1.5 մլրդ դրամի սիգարետ: Իսկ օրինագծով նախատեսված է վաճառքի արգելք, որը մասնագետի պնդմամբ`անհասկանալի է:

Մասնագետի խոսքով, շուրջ 300 ռեստորանների միջեւ հարցախույզ է անցկացվել: Ավելին, ոչ մի ռեստորան դեմ չէ, որպեսզի ծուխը եւ ծխախոտը դուրս գա ռեստորանից: Իսկ այս օրինագծով նախատեսված մնացած բոլոր դրույթներին ռեստորանները դեմ են:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս