ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծամտությունը կարող է ճակատագրական լինել. Հայաստանը կարո՞ղ է ապտակ հասցնել Բոսնիայի ընտրանուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոսնիայի և Հերցոգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրապարակել է ընտրանու կազմը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի Հայաստանի և Հունաստանի հավաքականների դեմ խաղերի համար և խոսել այդ ընտրանիների մասին:

«Մեզ համար կարևոր նշանակություն ունեն բոլոր հանդիպումները: Մեր նպատակն է հաջող մեկնարկել ընտրական մրցաշարում, և այն սկսելու ենք տնային հանդիպումներով:

Հայաստանի ընտրանին այն թիմը չէ, որը կպայքարի ուղեգրի համար, բայց նրանք շատ ապացուցելու բաներ ունեն: Մեզ բարդ հանդիպում է սպասվում:

Հունաստանի ընտրանու կազմը հարուստ է բարձրակարգ ֆուտբոլիստներով: Մենք ցանկանում ենք շարունակել Ազգերի լիգայում ունեցած հաջողությունները»,- Պրոսինեչկիի խոսքը մեջբերում է Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը 4 անընդմեջ պարտություն կրելուց հետո Կոպենհագենում 4:0 հաշվով առավելության հասավ Դանիայի թիմի նկատմամբ:

Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա – Հայաստան հանդիպումը: Առաջին խաղակեսում Կառլեն Մկրտչյանի կատարած հեռահար հարվածից հետո Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ` 0:1: Երկրորդ խաղակեսում Թոմաշ Ռոսիցկու հարվածից հետո գնդակը դիպավ Վարազդատ Հարոյանին և անդրադարձով հայտնվեց մեր հավաքականի դարպասում` 1:1: Մրցավարի ավելացրած 2 րոպեին Յուրա Մովսիսյանի կատարած փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը գրավեց Պետեր Չեխի դարպասը և 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց մեր հավաքականին

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Արաս Օզբիլիսը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ 1:0: 61-րդ րոպեին բուլղարացիների ավագ Իվելին Պոպովը նույնպես տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը՝1:1: 87-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը, մեն-մենակ մնալով մրցակցի դարպասապահի հետ, գրավեց բուլղարացիների դարպասը և 2-1 հաշվով հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին:

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան հանդիպումը: 5-րդ րոպեին Յուրա Մովսիսյանն առաջ մղեց մեր հավաքականին: 24-րդ րոպեին Ալեսանդրո Ֆլորենցին հավասարեցրեց հաշիվը: 70-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով առաջ մղեց մեր հավաքականին՝ 2:1: 76-րդ րոպեին Մարիո Բալոտելին կրկին հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝2:2։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակներում Հայաստանի հավաքականը այս տարի կմրցի Իտալիայի հավաքականի հետ:

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության B խմբի ընտրական մրցաշարի նախավերջին՝ 9-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երեւանում 4:1 հաշվով հաղթանակ տարավ Մակեդոնիայի թիմի նկատմամբ։

Էդգար Բաղդասարյան




Լրահոս