Տավուշի մարզի բնակավայրերում փակցված են 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների թեկնածուների պաստառները: Դրանց մեծ մասը խունացած են, մի մասը` պատռված: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում նման պաստառներն ավելի շատ են, քանի որ 2019թ. փետրվարի 17-ին կայացել են Իջեւան համայնքի ավագանու ընտրություններ:
Օրերս Իջեւանի համայնքապետարանը աղբահանության եւ սանիտարական մաքրության վերաբերյալ բաց խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցեցին Իջեւանի համայնքապետարանի, համայնքի ավագանու, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ: Ի թիվս այլ հարցերի` քննարկվեց շենքերի պատերին փակցված նախընտրական քարոզչական պաստառները հանելու խնդիրը: Խորհրդակցությունում որոշվեց պաստառները փակցնողներին պարտավորեցնել կարճ ժամկետում վերացնել դրանց հետքերը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ