«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին տրամադրվեն 0 %, հանրապետության մնացած համայնքների տնտեսավարողներին` 5 % և գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3% տոկոսադրույքով:
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 3-15 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից:
Ֆինանսական կառույցի համար սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է համարվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տնտեսավարողներին տրամադրված հավաստագիրը:
Ծրագրին միացել են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, «Կոնվերս բանկ»-ը «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն, «Կամուրջ» ՈԻՎԿ-ն, «Անիվ ՈՒՎԿ»-ն, և «Ագրոլիզինգ ՍՊԸ»-ն:
Ծրագրի մանրամասներին կարող եք գրանցվել այստեղ
Ծրագրից օգտվելու ուղեցույց
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն` 011525232 հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ` 055 54-19-68 հեռախոսահամարով: