Նախարարի խորհրդականը դիմել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Գոհար Փանաջյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի։ Նա պահանջում է իրեն վերականգնել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում եւ միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձել։ Ի դեպ, այս գործով հերթական դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 5-ին։ Նշենք, որ Գոհար Փանաջյանը նախկինում երկար պայքար տարավ ղեկավար դառնալու համար, անգամ մասնակցեց տեսչական մարմնի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթին, սակայն չհաղթեց: Հետո նա ազատվեց պաշտոնից։

Ինքը՝ Փանաջյանը, իր աշխատանքից ազատման պատճառի մասին անգամ իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ նշելով, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն իրեն առաջարկել է «լավով» հեռանալ, հակառակ դեպքում «վատով» կարվի։ Բայց որոշ ժամանակ անց նա նշանակվեց առողջապահության նախարարի խորհրդական։ Տեսակետ Է շրջանառվում այն մասին, որ Փանաջյանին նշանակել են այս պաշտոնին «լռեցնելու» համար։ Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Գոհար Փանաջյանի հետ, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Բայց, մյուս կողմից, չի բացառվում, որ Փանաջյանը հետ վերցնի իր հայցադիմումը։




Լրահոս