Ապրիլի 3-ին, ժամը 05:35-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը (Դ.Ա., ծնված 1982 թ.) ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. Դ.Ա.-ն հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: