ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան ԱԱԾ-ն փաստաբան Վահագն Դանիելյանին հայտնաբերել է իր թաքստոցից։ Նա առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով անցնող փաստաբանն է։ Եվ Հատուկ քննչական ծառայությունը փաստաբան Վահագն Դանիելյանին ձերբակալելու մասին որոշում է կայացրել:
Նշենք, որ դատավորը դեռ անցած շաբաթ էր կալանավորվել: ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փաստաբանն է կաշառքը փոխանցել դատավորին: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։