Ո՞վ կգլխավորի Հայաստանիա զգային հավաքականը. նա արդեն Երևանում է. Football365.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Football365.am-ի տեղեկություններով սերբ մասնագետ Սլավոլյուբ Մուսլինը բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ և կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

Նշենք, որ Մուսլինը ներկա է գտնվել Հայաստանի գավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» հանդիպմանը:

65-ամյս Մուսլինը մարզչական հարուստ կենսագրություն ունի, սակայն ոչ միշտ է կարողացել իրեն դրսևորել զբաղեցրած պաշտոններում: Շատ տեղերում, որտեղ աշխատել է, գործը հասել է խաղացողների հետ ծագած խնդիրներին: Ահավասիկ Սերբիայի ազգային ընտրանին, որը նա գլխավորել է 2016 թվականին:

Նրա գլխավորությամբ սերբերը ընտրական խմբում զբաղեցրեցին առաջին տեղն ու նվաճեցին 2018 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր, սակայն դրանից հետո նրան պաշտոնանկ արեցին: Պատճառը խաղացողների հետ ունեցած ոչ կատարյալ հարաբերություններն էին, ինչի արդյունքում մի շարք ֆուտբոլիստներ հրաժարվեցին խաղալ նրա գլխավորությամբ:

Բացի հայրենիքից, մարզչական կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել ֆրանսիական մի շարք թիմերում, Մարոկկոյում, Բելգիայում, Բելառուսում, Կիպրոսում, Ուկրաինայում: Ռուսաստանում նույնպես գործունեություն է ծավալել` գլխավորելով Մոսկվայի «Լոկոմոտիվը», Պերմի «Ամկարն» ու «Կրասնոդարը»: Վերջին աշխատավայրն եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ֆեյխան»:




Լրահոս