Անդալուզական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը «Վալյադոլիդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ տառապում է քրոնիկական լեյկոզով:
«Ես քրոնիկական լեյկոզ ունեմ: Ես Ցանկանում եմ վայելել իմ աշխատանքը: Բուժման կուրսեր չեմ անցելու: Շնորհակալ եմ ակումբին, որ թույլ է տալիս ինձ շարունակել գլխավորել թիմը»,- Կապարոսի խոսքերն է փոխանցում իսպանական Marca-ն: