Կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի երկու հանդիպում:
Անգլիական «Լիվերպուլը» սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց պորտուգալական «Պորտուի» դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Նաբի Կեիտան եւ Ռոբերտո Ֆիրմինոն: Օրվա մյուս խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Խաղի վերջնամասում աչքի ընկավ Սոնը: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 16-ին: