Գրողի ծոցը կորչի VAR-ը. Ֆերնանդինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափկչի վերջին երկու հանդիպումները: Կենտրոնական խաղում աներեւակայելի ֆուտբոլ ցուցադրեցին «Մանչեստեր Սիթին» եւ «Տոտենհեմը»:

Խաղն ավարտվեց 4:3 հաշվով, սակայն մյուս փուլ անցան լոնդոնցիները` մրցակցի դաշտում ավռլի շատ գոլ խփելու շնորհիվ: Հանդիպման արդեն 12-րդ րոպեին թիմերը փոխանակվել էին 2-ական գնդակով: Հանդիպման վերջում գոլի հեղինակ դարձավ Ստերլինգը, սակայն տեսակրկնությունների համակարգը ցույց տվեց, որ գոլը եղել է խաղից դուրս վիճակից: Այս խաղում տանտերերից դուբլ ձեւակերպեց հենց Ռահիմ Ստերլինգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բերնարդու Սիլվան և Սերխիո Կուն Ագուերոն:

Լոնդոնցիներից դուբլ հեղինակեց Սոնը, մեկ անգամ էլ իր անունը լուսատախտակին վառեց Ֆերնանդո Լյորենտեն:

Մյուս խաղում ոչ մի անակնկալ չգրանցվեց `«Լիվերպուլը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Պորտուին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Տանտերերից միակ գոլը հեղնակեց Միլիտաոն, իսկ մերսիսայդցիներից գոլերի հեղինակ դարձան Մանեն, Սալահը, Ֆիրմինոն եւ Վան Դեյկը:

Այսպիսով` կիսաեզրափակչում «Տոտենհեմը» կհանդիպի «Այաքսին», իսկ «Լիվերպուլը» `«Բարսելոնային»:

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն չի կարողացել զսպել զգացմունքները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Տոտենհեմին» առաջ թողնելուց հետո: «…Գրողի ծոցը կորչի VAR-ը»,- ասել է ֆուտբոլիստը լրագրողներին խառը գոտում:

Հանդիպման գլխավոր մրցավար Չունեյթ Չակիրը նախ օգտվեց VAR-ից ու հաշվեց լոնդոնցիների հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի վիճելի գոլը: Իսկ հանդիպման վերջնամասում տեսակրկնությունը դիտելով՝ խաղից դուրս վիճակ նկատեց «Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգի գոլի ժամանակ և չեղյալ հայտարարեց այն: Արդյունքում, 1/2 եզրափակիչ դուրս եկավ «Տոտենհեմը»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս