11 դատավորները` Արտակ Զեյնալյանի թիրախում․ Գագիկ Հարությունյանի ճակատագիրը՝ Վճռաբեկի ձեռքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին գրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ: Նախարարը քննում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի, Ռուզաննա Հակոբյանի, Գոռ Հակոբյանի, Նախշուն Տավարացյանի, Վարդան Ավանեսյանի Ստեփան Միքայելյանի Տիգրան Պետրոսյանի, Սուրեն Անտոնյանի, Մամիկոն Դրմեյանի, Արտակ Բարսեղյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ այն մասին, որիր քաղաքացիական գործովնոր հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես այն, որ համատիրության կողմից տրված թերթիկը կեղծ է եղել, եւ դա պաշտոնապես պարզել են իրավապահները: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները պետք է քաղաքացու դիմումին ընթացք տային եւ ստուգեին, թե արդյոք նրա բերած դիմումը ճիշտ է, սակայն առանց քննության են թողել այն:

Ու հիմա բանը հասել է դիվան բաշուն. կատարվածի մասին տեղյակ են պահել ՀՀ արդարադատության նախարարին, որն էլ քննարկու էր կարգապահական վարույթ հարուցել 11 դատավորների նկատմամբ: Եթե ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնավորի, որ դատավորները թույլ են տվել խախտում, ապա պետք է դիմի Բարձրագույն դատական խորհուրդ դատավորներին պատասխանատվության կանչելու համար: Ումինչ նախարարությունը դեռեւս քննում է դատավորների հարցը, մեզ հասած լուրերի համաձայն, կատարվածը նաեւ թեժ քննարկման առիթ է տվել դատավորների շրջանում, եւ կատարվածի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա է գցում: Մասնավորապես, վերջիններսսկսել են խոսել այն մասին, որպետք է այն դատավորը կրի պատասխանատվությունը, որը զեկուցել է այս գործը:

Մեզ հասած լուրերի համաձայն` զեկուցողը եղել է դատավոր Ստեփան Միքայելյանը: Զրուցել էինք նաեւ վերջինսհետ: Նա ասել էր, թե որեւէ բան չեն խախտել, ամեն ինչ արելեն օրենքով. «Վարույթ չի հարուցվել. քաղաքացին դիմել է արդարադատության նախարարին, իսկ նախարարը մեզ հարցադրումներ է ուղարկել, մենք էլ մեր բացատրությունն ենքտվել: Ոչ մի իրավունք էլ չի խախտվել: Ինչոր ասում են, դրանք կեղծիքներ են. ի՞նչ վախենալու խնդիր կա, ինչը ճիշտ է, դա էլ եղել է»:

Եվ ահա երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել եւ ՀՀ Վճռաբեկ դատարանի 11 դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ: Ասել է, թե նախարարը հիմքերէ տեսել դատավորների թույլ տված սխալների կապակցությամբ, եւ դիմել է ԲԴԽ, որ այս կառույցը քննի եւ կամ պատժի դատավորներին, կամմերժի նախարարի դիմումը:

Նախարարի այս դիմումը բավականին լուրջ իրավիճակ է ստեղծել դատական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները: Ինչպես հայտնի է դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը ՀՀ Վճռաբեկ դատարան դիմում են ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասով, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը այն դեռեւս վարույթ չի ընդունել եւ պարզ էլ չէ, որդյոք վարույթ կընդունի, թե ոչ: Ասել է, թե Վճռաբեկ դատարանի դատավորների ձեռքում է Գագիկ Հարությունյանի ճակատագիրը:

Եվ ահա մեզ հասած լուրերի քաղաքացիական պալատի դատավորներն էլ ներքին խոսակցության ժամանակ ասել են, եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումը եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատավորների միության մամուլի պատասխանատու Աննա Բալյանը հայտնեց .«Դատավորը չի կարող առաջնորդվել զգացմունքներով, ցանկացած գործ պարտավոր է քննել ՀՀ սահմանադրության եւ օրենքների համապատասխան: Դատավորի կերպարն այնպիսին է, որ անհնար է նման երկխոսություն պատկերացնել անգամ: Դատական համակարգի ներսում ընդունված չէ միմյանց հետ շանտաժի լեզվով խոսել:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների դեմ Վարչական վարույթ հարուցված լինել-չլինելուն, այդ մասին որեւէ տեղեկությունչունեմ, քանի որ այդ լուրերըպաշտոնապես առայժմ չեն հաստատվել»:

Ինչեւէ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանին: Նա հաստատեց,որ ԱՆ-ից դատավորների վերաբերյալ դիմումը ստացել ենս: Ամեն դեպքում ակնհայտ է, որ այս հարցը դեռ շատ ջուր կքաշի:

Քնար Մանուկյան




Լրահոս