Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները սկսել են ոստիկանության ուղղությամբ տարբեր առարկաներ նետել, ինչին ի պատասխան էլ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Իրավիճակը լարված է հատկապես Փարիզի Ռիշար-Լենուար թաղամասում, որտեղ անհայտ անձինք այրել են ավտոմեքենա և աղբամաններ:

«Le Figaro»-ն տեղեկացնում է, որ հրապարակում տեսանելի է ծուխ։ Ըստ տեղեկությունների՝ այրվում են բարիկադները: Ուժեղացված ռեժիմով աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները:

Արդեն Փարիզի ոստիկանությունը 137 մարդու ձերբակալել է:




Լրահոս