«Լիվերպուլի» երկրպագուները «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո դիմել են UEFA-ին՝ պահանջելով որակազրկել Լեո Մեսսիին:
Երկրպագուները ստորագրահավաք են սկսել Change.org կայքում: Երկրպագուների կարծիքով` Մեսսին Ֆաբինյոյի նկատմամբ կանոնների խախտում է թույլ տվել, բայց խաղի գլխավոր մրցավարը «Բարսայի» օգտին է նշանակել տուգանայինը, ինչից հետո էլ Մեսսին դուբլի հեղինակ է դարձել:
Ակցիային միացել է 2600 երկրպագու: