Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցվա «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի ստորագրման արարողությունը, որին ներկա էին նախարար Զարուհի Բաթոյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերը, Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը սահմանում է ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 2019-2023 թթ. համար:
Միջոցառման ընթացքում ArmLur.am-ի թղթակիցը հետաքրքրվել է նախարարից` ի՞նչ ծրագիր է մշակվում, որպեսզի հանրապետության մարզերի բնակիչները աշխատելու համար մայրաքաղաք Երևան չգան:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: