Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավորներից շատերը կարծիք են հայտնել, որ ազատման դիմումներ կներկայացնեն եւ հանգիստ խղճով կհեռանան համակարգից: Ասել է թե` առաջիկայում դիմումների տեղատարափ կսկսվի: Ոմանք էլ հայտարարել են, որ դիմադրելու են ու չեն հանձնվելու: