ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է նախ և առաջ դատավորի անկախության հարցը բարձրացվի». ո՞վ է «միակ համարձակ» դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը դեմ չէ վեթթինգին: Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովից առաջ Հովհաննիսյանն ասաց, որ աշխատում է Շիրակի մարզում, Անի և Արթիկ համայնքներն է սպասարկում: «Կարող եք գնալ և հարցնել՝ երբևէ կարողացե՞լ են նիստից դուրս հանդիպել ինձ հետ, շփվել»,- նշեց նա:

Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխությունների կարիք բոլոր համակարգերում կան, այդ թվում և դատական: «Պետք է նախ և առաջ դատավորի անկախության, սոցիալական երաշխիքների հարցերը բարձրացվեն և ծանրաբեռնվածությունը թեթևացվի»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե տարեկան որքան եկամուտ է ստանում, դատավորը պատասխանեց, որ իր տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ: «Եկամուտներս կուտակել եմ բացառապես աշխատավարձով»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս