ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարության համար շատ կարևոր է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցման ծրագրերի ծավալները. Զարուհի Բաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման նպատակով կարողությունների զարգացման և կենտրոնների մեթոդական աջակցության ապահովման վերաբերյալ» եռակողմ հուշագրի ստորագրման արարողությունը:

Հուշագիրը ստորագրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջև:

Ստորագրման արարողությանը ներկա էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Մաթոսյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս