Վրաերթ Ֆրանսիայի հրապարակում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ, կա երեք տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ջ.Մ.-ն ծնված 1990 թ. Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. (ծնված 1977 թ.) և Վ. ծնված 1971 թ. Ա.-երին, Գ.Դ.-ին ծնված 1957 թ. և Կ.Ս.-ին:

Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վ. և Վ.Ա.-երը հոսպիտալացվել են «Նաիրի» ԲԿ, իսկ Կ.Ս.-ն և Գ.Դ.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարորդին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:




Լրահոս