Հուլիսի 12-ին, ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: