«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Բանն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ ազգընտիրներն այժմ արդեն արձակուրդում են, բայց կլինեն հանձնաժողովներ, որտեղ պետք է քննարկվեն նախագծեր, որոնք այդպես էլ խորհրդարանը չհասցրեց քննարկել ու ընդգրկել ԱԺ հերթական նիստերում:
Երեկ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել, որտեղ նախարարը ներկայացրել է մի քանի նախագծեր, որոնք վերաբերում են իր ոլորտին։