Armenian text to speach

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունն այսօրվա նիստին սահմանեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները:

Մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։

Արդյունքում, տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։

Նախագծով սահմանվում են յուրաքանչյուր տեսչական մարմնի կողմից վերահսկողական և մյուս լիազորություններն առավել արդյունավետ և օպերատիվ իրականացնելու նպատակով օգտագործվող ավտոմեքենաների առավելագույն թիվը:




Լրահոս