Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ծղուկ-Գորհայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 32-րդ կմ-ին բախվել են «Mercedes C-class» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1997 թ.) և «Mercedes G-class» (վարորդ՝ Ս.Ի., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes G-class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. (ծնված 1952 թ.) և Ս.Ի.-երը (ծնված 1960 թ.), հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկներն Ա.Ի.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս.Ի.-ինը՝ ծանր:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes G-class» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս