Մանչեստերի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ատաջին տուրի կենտրոնական հանդիպումը:
«Մանչեստեր Յունայթեդը» կարողացավ ջախջախել Լոնդոնի «Չելսիին»՝ 4:0: «Մանկունյանցիների» կազմում դուբլ ձևակերպեց Մարկուս Ռեշֆորդը (18‘,67‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Անտոնի Մարսիալը (65‘) եւ Դանիել Ջեյմսը (81‘):
Այսպիսով, մանչեստրյան ակումբը վաստակում է 3 միավոր եւ բարձրանում 2-րդ հորիզոնական:
Էդմոն Մարտիրոսյան