Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Ալվինա Գյուլումյանը բարոյական չի համարում հրաժարականի դիմաց Կառավարության առաջարկած պայմանը՝ հեռանալ Սահմանադրական դատարանից, բայց շարունակել ստանալ աշխատավարձ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գյուլումյանը:
«Նման ձևով հրաժարական ես երբևէ չեմ փորձում տալ։ Ես չեմ պատրաստվում հարկատուների հաշվին ստանալ անաշխատ եկամուտ, ես ամբողջ կյանքում աշխատել և նոր ստացել եմ։ Ես չեմ կարող նայել այն 100 հազար դրամ ստացողի աչքերի մեջ, որը ինձ ոչինչ չանելու համար պետք է վճարի 700 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկ պետք է վճարի, որ ինձ դրա համար վճարեն», – նշեց ՍԴ անդամը։
Արդարադատության նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Իրավաբանների շրջանում հատկապես բուռն քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի եզրափակիչ և անցումային դրույթը, ըստ որի՝ եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, անկախ նրա տարիքից կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: