Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրդեհը մարելուց հետո տան ներսում հայտնաբերվել է տանտիրոջ կիսամոխրացած դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ը գրում է.

Երեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն, անհրաեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի մարտական հաշարկ, վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը, ներսում հայտնաբերել են տան տիրոջ կիսամոխրացած դին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացած տան տերը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, ով աշխատում էր Լոռու մարզպետարանում:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի, Ստեփանավանի քննչական բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Սերոբյանի եւ քննիչ Էդուարդ Վերմիշյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս