«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Կոտայքում կայացած «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի» տնտեսական ֆորումին չի հրավիրվել Կոտայքի տեր ու տիրակալ Գագիկ Ծառուկյանը։ Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, եւ անձամբ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է քաղաքական։
Բայց դրա փոխարեն հրավիրել են Ծառուկյանի մորը՝ տիկին Ռոզա Ծառուկյանին։ Մեր հարցմանը՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը հրավիրված չի եղել, մարզպետ Պետրոսյանն ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել, որ ինքը զբաղված է։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: