Օգոստոսի 21-ին՝ ժամը 11։00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հնարավորություններն ու ռիսկային կողմերը» թեմայով։
Բանախոսներն են՝
Ծաղկանուշ Սարգսյան՝ Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար
Վիոլետա Զոփունյան՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, առողջապահական իրավունքի մասնագետ
***
Oգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Բայքեր զոն. Հայաստան» կազմակերպությաննախագահ Արտակ Ռշտունու ասուլիսը՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Զարկերակը՝ լեռներում» միջազգայինբայքերական փառատոնին, որն անցկացվելու է օգոստոսի 23-26-ը՝ Կոտայքի մարզի Բուժական համայնքում:
Բանախոսը կանդրադառնա նախատեսված միջազգային առաջին փառատոնի բացման, դրա ընթացքի, նպատակների, մասնակիցների մասին հարցերին: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան է գալուշուրջ 100 բայքեր՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Չեխիայից, Իրանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Սպասվում է, որ Հայաստանից փառատոնին կմասնակցի 120 մոտոցիկլետասեր (բայքեր):
Միջազգային առաջին փառատոնի մեկնարկը նախատեսված է Երևանի Շահումյան հրապարակից՝ «Քաղաքի լեգենդները» շքերթով: