Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ օֆ փուլի առաջին խաղի «Արարատ-Արմենիա» -«Դյուդելանժ» խաղից առաջ լրագրողների հետ է շփվել լյուքսեմբուրգյան թիմի գլխավոր մարզիչ Հենրի Բոսսին. «Եկել ենք Երեւան եւ միայն ավտոբուսից ենք տեսել այս քաղաքը: Հին է, բայց շատ գեղեցիկ քաղաք է: Այս թիմը նոր է, անցած տարվա համեմատ շատ ֆուտբոլիստներ են լքել թիմը, եւ այդ պտճառով չեմ ասի, որ ֆավորիտ ենք:
Նախորդ փուլում հայկական թիմը իրեն շատ լավ դրսեւորեց. կառանձնացնեմ արտագնա պատասխան խաղը, որտեղ նրանք կարողացան հետ բերել կորցրածը եւ հաղթել 2:0 հաշվով: Ես չգիտեի, որ մենք վերջին անգամ պարտվել էինք անցած տարվա հոկտեմբերին, որովհետեւ նոր եմ, բայց կարող եմ ասել, որ պարտությունը ֆուտբոլի մի մասն է կազմում եւ պարտվում է նույնիսկ «Բարսելոնան» : Չեմ կարող «Արարատ – Արմենիայից» տալ որեւէ ֆուտբոլիստի անուն, ում ավելի լուրջ ենք ուսումնասիրել, կարող եմ միայն նրանց համարները նշել (նշեց գրեթե բոլորին): Եղանակային պայմանները, իհարկե, տարբեր են, սակայն մենք պրոֆեսիոնալ ենք եւ պատրաստ ենք այդ ամենին»,- ասել է Բոսսին:
Էդմոն Մարտիրոսյան