Մեքենան արագ վարելու համար ծագած վեճն ավարտվել է կրակոցներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին, ժամը 21.13-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, զենքի ձայներ են լսվում:

Ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խմբին 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում իրեն անծանոթ երեք անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել իրեն, ինքն էլ, պաշտպանվելու նպատակով, իր մեքենայի վարորդի նստելատեղի տակից վերցրել է հոր օդաճնշիչ ատրճանակն ու մի քանի անգամ անկանոն կրակել նրանց ուղղությամբ:

Զենքն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս